9 դեկտեմբերի 2019 - 10:34 AMT
Սուրենյան. Առաջիկա շաբաթը տեղումներ չեն լինի

Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանն էլ չի նվազի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»,-ասվումէ գրառման մեջ։