9 դեկտեմբերի 2019 - 10:42 AMT
ԿԸՀ. 16 համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.77%-ը

Հայաստանի 16 համայնքում 19,796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ 49.77%-ը: Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները (ժամը 20:00-ի դրությամբ՝ ավարտից հետո) հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Համայնքներում քվեարկության մասնակցության տվյալներն են.

Նորաշեն համայնքում 2760 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1775-ը կամ 57.78%-ը:

Տափերական համայնքում 3072 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1464-ը կամ 47․66%-ը:

Ալաշկերտ համայնքում 1470 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 628-ը կամ 42.72%-ը:

Ծիածան համայնքում 921 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 129-ը կամ 14,01%-ը:

Ֆերիկ համայնքում 347 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 118-ը կամ 34.01%-ը:

Նորապատ համայնքում 1820 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 403-ը կամ 22.04%-ը:

Ավան համայնքում 678 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 470-ը կամ 69.32%-ը:

Զարինջա համայնքում 479 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 208-ը կամ 43.42 %-ը:

Թլիկ համայնքում 127 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 22-ը կամ 17.32%-ը:

Կոշ համայնքում 2322 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1530-ը կամ 65.89%-ը:

Հակո համայնքում 149 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 36-ը կամ 24.16%-ը:

Դդմաշեն համայնքում 1912 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 584-ը կամ 30.54%-ը:

Զովաբեր համայնքում 1181 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 846 -ը կամ 71.63%-ը:

Անտառամուտ համայնքում 247 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 124-ը կամ 50.20%-ը:

Ողջաբերդ համայնքում 747 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 561-ը կամ 75.10%-ը:

Անուշավան համայնքում 1564 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 859-ը կամ 54.92%-ը:

Դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական էին, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 4 համայնքում՝ ավագանու անդամ: