9 դեկտեմբերի 2019 - 14:16 AMT
Նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթներով մեկնող անձանց:

Համաձայն օրենքի այս նախագծի՝ վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություն բացող ավիաընկերությունները ազատվում են օդի տուրքից:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, որ այս փոփոխության շնորհիվ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000-ով: Ռևազյանը հայտնել էր, որ ավիաընկերությունները արտոնություն ստանալիս պարտավորովում են չվերթներ իրականացնել ողջ տարի: «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»,-ասել էր Ռևազյանը: