11 դեկտեմբերի 2019 - 15:12 AMT
Խորանաշատ վանքը՝ Եվրոպայի ամենավտանգված հուշարձանների ցանկում

Հայաստանի Խորանաշատ վանքն ընդգրկվել է Եվրոպայի ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում: Եվրոպայում 2020թ. «Առավել վտանգված 7 օբյեկտների» նախնական ցուցակը կազմել է համաեվրոպական ասոցիացիաների Europa Nostra ֆեդերացիան:

Կազմակերպությունը կազմել է 14 օբյեկտից բաղկացած ցանկ, որից ընտրվելու է 7-ը: Ցանկում Տավուշի մարզում գտնվող հայկական վանքից բացի ընդգրկվել է նաև գինու պատրաստման համար նախատեսված հին հայկական կարասը:

Խորանաշատ վանքը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ սողանքի վտանգ կա:

«Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող ասոցիացիաների ֆեդերացիա է, որը համարվում է Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայը: «Առավել վտանգված 7 օբյեկտներ» նախագիծը մեկնարկել է 2013-ի հունվարին: