11 դեկտեմբերի 2019 - 10:53 AMT
ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցերը 2019-ին աճել են 24%-ով

Զբոսաշրջային Տուրստատ պորտալը ներկայացրել է 2019-ին ռուսաստանցի զբոսաշրջիկների մոտ պահանջված երկրների վարկանիշը: ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցերը 2019-ին աճել են 24%-ով՝ 2019-ի 9 ամսում հասնելով մինչև 406,000 ուղևորության:

Հայաստանը 21-րդ տեղում է Ռուսաստանում արտագնա զբոսաշրջության ուղղությունների թվում:

Թուրքիան, Ֆինլանդիան և Ղազախստանն ամենից շատ զբոսաշրջիկներ են ընդունել Ռուսաստանից 2019-ին: Դեպի Թուրքիա ՌԴ-ից եղել է 5 մլն 675,000 ուղևորություն, Աբխազիա՝ 3 մլն 855.000, Ֆինլանդիա՝ 2 մլն 695,000, Ղազախստան՝ 2 մլն 471,000: Դեպի Վրաստան ուղևորությունների թիվը հասել է 990,000-ի:

2019-ին ՌԴ-ից արտերկիր զբոսաշրջային ուղևորությունների ընդհանուր քանակն աճել է 7 տոկոսով՝ հասնելով 35 մլն 200,000-ի: