ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է մշակել առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնելու վերաբերյալ առաջարկը:
Վերջնական որոշում դեռ չկա, պարզաբանել է Մեդվեդևի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը, հարցը դեռ պետք է քննարկվի կառավարությունում և ԵՏՄ անդամ երկրների հետ, գրում է «Վեդոմոստին»:
Այժմ ՌԴ-ում մաքսատուրքից զերծ է այն առաքանին, որի ընդհանուր արժեքը մեկ ամսում չի գերազանցում 500 եվրոն: Սակայն 2020-ին այդ շեմը կնվազի մինչև 200 եվրո: ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում Հայաստանն, արդեն համաձայնության են եկել այդ հարցի շուրջ:
Սակայն ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է շեմն ավելի արագ նվազեցնել՝ մինչև 100 եվրո 2020-ի հուլիսից, մինչև 50 եվրո՝ 2021-ից և մինչև 20 եվրո՝ 2022-ից: