12 դեկտեմբերի 2019 - 14:46 AMT
Թբիլիսիում 16 ցուցարար է ձերբակալվել

Թբիլիսիի կենտրոնում իրավապահները բողոքի ակցիայի 16 մասնակցի են ձերբակալել՝ ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության համար, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

«Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 16 մարդ, բոլորը՝ վարչական իրավախախտումների համար»,-ասել են լրագրողներին գերատեսչության մամուլի ծառայությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:

Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները դեկտեմբերի 12-ի առավոտից բողոքում էին գերագույն դատավորների ընտրության դեմ, որը պետք է մեկնարկի խորհրդարանում: