12 դեկտեմբերի 2019 - 15:25 AMT
ՌԴ օդանավակայաններում ծխարանները կվերաբացվեն

ՌԴ Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օդանավակայաններում ծխելու համար նախատեսված գոտիների վերաբացման մասին օրինագիծը:

Պայմաններից մեկն այն է, որ ծխելու համար նախատեսված տարածքները պետք է այնպես տեղաբաշխվեն, որպեսզի այլ տարածքներից ծխողները չերևան: Ծխարանները կտեղակայվեն օդանավակայանների միայն տարանցիկ գոտիներում, հայտնում է «Վեդոմոստին»:

2013-ին Ռուսաստանում հակածխախոտային օրենք ընդունվեց, որով արգելվում է ծխելը պետական հաստատություններում, թատրոններում և այլ հասարակական վայրերում, այդ թվում՝ օդանավակայաններում: Օդանվակայանները բազմիցս դեմ են հանդես եկել այդ արգելքին: Օրինակ, «Շերեմետևոն»: