13 դեկտեմբերի 2019 - 10:44 AMT
Փաուեր. Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։

«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,- գրել է նա։

Փաուերը նաև տեղադրել է մի տեսանյութ, որտեղ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հուզվում է բանաձևը Սենատին ներկայացնելիս։

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այն ներկայացվել էր սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի կողմից։

Հոկտեմբերի վերջին Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։ Սակայն Սենատում բանաձևը վետոյի էր հանդիպել: