Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ադրբեջան. Բաքվում նա առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, հայտնում է Interfax.az-ը:
Զելենսկին ու Ալիևը կմասնակցեն նաև ադրբեջանա-ուկրաինական գործարար համաժողովի: