25 դեկտեմբերի 2019 - 17:25 AMT
Սիմոն Մարտիրոսյանը կարող է ստանալ Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը

Ծանրամարտիկ, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը:

Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, հաղորդում է Yerkirmedia.am-ը:

«Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ Ռիո-2016-ի խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել»,- ասել է Ալավերդյանը:

Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր:Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը: Դա ստիպել էր Միջազգային օլիմպիական կոմիտեին վերանայել նախորդ Օլիմպիական խաղերի թեստերը: