11 հունվարի 2020 - 15:39 AMT
Հայոց ցեղասպանության մասին գիրքը՝ The New York Times-ի ցուցակում

Ամերիկյան The New York Times-ը ներառել է Քրիս ՄաքՔորմիկի The Gimmicks («Հնարքներ») վեպը շաբաթվա համար ընթերցության համար խորհուրդ տրվող գրքերի ցանկում։

Վեպի գործողությունը սկսվում է 1970-ականներին` Հայոց ցեղասպանությունից գրեթե 60 տարի անց։ Ամենը ծավալվում է Հայաստանում։

Վեպի հեղինակը հայկական ծագում ունի մայրական կողմից։

Սյուժեն Խորհրդային Հայաստանում ապրող 2 զարմիկ եղբոր մասին է։ Մեկը՝ Ռուբեն Պետրոսյանը, նարդիի խոստումնալից գիտակ է, որը հետաքրքրվում է քաղաքականությամբ։ Երկրորդը՝ Ավո Գրիգորյանն է, որը հետագայում պրոֆեսիոնալ ըմբիշ է դառնում ԱՄՆ-ում։ Վեպում երկու տղամարդու կյանքի վրա անսպասելի ազդեցություն է ունենում ավելի քան կես դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Վեպը լույս է տեսել 2020-ի հունվարին։