11 հունվարի 2020 - 13:41 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

Հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարը մոտ 125 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

2019-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թիվը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ամենացածրն է եղել` 2010 թվականից ի վեր։