14 հունվարի 2020 - 16:42 AMT
Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը բողոքարկվել է

Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարաձգելու որոշումը բողոքարկվել է:

Ըստ «Փաստինֆոյի»՝ փաստաբանական խումբը Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: