ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում է: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:
Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերն ակնհայտ են»,- ասվում է վարչապետի գրառման մեջ:
Վարչապետը, սակայն, չի նշել, թե ինչ գործի շրջանակում է կանչվել Քննչական: