15 հունվարի 2020 - 17:39 AMT
ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել։

Այս մասին է հայտնել ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է գործադիրին շարունակել իրականացնել գործառույթները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը։

Պուտինը նաև հայտնել է Անվտանգության խորհրդի փոխղեկավարի պաշտոն ստեղծելու պլանների մասին՝ նշելով, որ այդ հաստիքն առաջարկել է զբաղեցնել Դմիտրի Մեդվեդևին:

Մեդվեդևը զբաղեցրել էր ՌԴ վարչապետի պաշտոնը 2012 թվականից, նախքան այդ 4 տարի ՌԴ նախագահ լինելով։

Ավելի վաղ ՌԴ նախագահն առաջարկել էր փոփոխություններ մտցնել երկրի Մայր օրենքում՝ մեծացնելով խորհրդարանի դերը։