17 հունվարի 2020 - 12:46 AMT
«Գազպրոմ Արմենիա». Չի բացառվում, որ գազի սակագնի վերանայման հարցով դիմենք ՀԾԿՀ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հնարավոր է, դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ գազի սակագնի վերանայման հարցով: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասացին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար:

«Սակագնի վերանայման հարցը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է: Չի բացառվում, որ ՓԲԸ-ն կդիմի ՀԾԿՀ՝ համապատասխան հայտով: Մեր պաշտոնական մեկնաբանությւոնը սա է»,- ասացին ընկերությունում:

Հարցին, թե «սակագնի վերանայում» ասելով՝ արդյոք նվազում թե ավելացում են ենթադրում՝ «Գազպրոմից» արձանագրեցին, որ այս պահին պաշտոնապես կարող են հայտնել, որ ՀԾԿՀ դիմելու քննարկում է տարվում: