17 հունվարի 2020 - 14:32 AMT
Արցախի պողոտայի 2 խաչմերուկում թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է սահմանվել

Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկներին երթևեկությունը փոփոխվել է: Այսպիսով, այդ հատվածում երկու ուղղությամբ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60 կմ/ժ` նախկին 70 կմ/ժ-ի փոխարեն:

Գործող արագաչափի կսկսի փոփոխությունը ֆիքսել հունվարի 20-ից՝ կարձանագրելով 60 կմ/ժ-ը գերազանցող վարորդների իրավախախտումները:

Փոփոխությունը կատարվել է հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով: