17 հունվարի 2020 - 17:40 AMT
ՀԿԵ էլգնացքների չվացուցակի փոփոխումը հետաձգվում է

«Հարավկովկասյան երկաթուղու» էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունները հետաձգվում են: Դրանք ուժի մեջ կմտնեն փետրվարի 15-ից, այլ ոչ թե հունվարի 20-ին, ինչպես հայտարարվել էր:

Չվացուցակների փոփոխություններին կարելի է հետևել ընկերության կայքէջի «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում:

ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, որն իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: