17 հունվարի 2020 - 17:50 AMT
Կուտոյանի դին գտել է նրա կինը. Դեպքի վայրում զենք կար

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը, ասել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Նրա խոսքով՝ դեպքի վայրում իրենց ժամանման պահին եղել են Կուտոյանի կինը և հայրը: Տեղում նաև զենք է հայտնաբերվել, առայժմ հայտնի չէ՝ ինչ զենք է դա և ում է պատկանում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հատուկ քննչական ծառայությունից PanARMENIAN.Net-ին ասացին, որ ԱԱԾ նախկին պետը ՀՔԾ-ում որևէ քրգործով որևէ կարգավիճակ չի ունեցել:

Մելիքյանը նշել է, որ դեպքի հետ կապված լրացուցիչ մանրամասներ կտրվեն միայն վայրի և դիակի զննությունից հետո: Ոստիկանները զննում են նաև շենքի տարածքում գտնվող տեսախցիկները:

Հունվարի 17-ին Պ.Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կուտոյանն ԱԱԾ պետի պաշտոնից ազատվել էր 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո: