18 հունվարի 2020 - 12:35 AMT
27 տարեկանում մահացել է աշխարհի ամենացածրահասակ մարդը

Մահացել է մոլորակի ամենացածրահասակ մարդը՝ Հագենդրա Թապա Մագարը, որն ընդամենը 27 տարեկան էր։ Այս մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:

Ըստ ընկերների՝ մոտ 67 սմ հասակ ունեցող Մագարը վերջին շրջանում պայքարում էր սրտի հետ կապված խնդիրների, ասթմայի և թոքաբորբի դեմ: Հունվարի 16-ին նա հոսպիտալացվել էր և հաջորդ օրը մահացել հիվանդանոցում:

Հագենդրա Տապա Մագարը ծնվել է 1992 թվականին: 2010-ին նա 67.08 սմ հասակով ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ մարդը, ով պահպանել է ինքնուրույն շարժվելու ունակությունը: 2011-ին նա առաջին անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Այժմ աշխարհում ամենացածրահասակը կոլումբացի Էդուարդ Նինո Հերնանդեսն է՝ 70,21 ամ հասակով: