Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Թումո կենտրոն կբացվի, տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։ Նշվում է, որ շուտով Երևանում կստորագրվի Թումո Բեռլինի բացման պայմանագիրը:
Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է՝ պատանիների համար: Այն ստեղծվել է 2011-ին: Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում:
Առաջիկայում կենտրոններ է ծրագրվում հիմնել Կողբում, Մասիսում և այլուր: Թումո կենտրոններ կան նաև Փարիզում և Բեյրութում: