22 հունվարի 2020 - 16:31 AMT
ԱԺ խոսնակը կարգապահական տույժ է կիրառել Ալեն Սիմոնյանի հանդեպ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ կարգապահական տույժ` նախազգուշացում է կիրառել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հանդեպ:

«Ինքը գիտի՝ ինչի համար»,-հավելել է Միրզոյանը:

Ալեն Սիմոնյանն այդ պահին տեղում չէր, թեև նիստերի դահլիճում էր:

Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում է ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը:

Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի է ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից: