Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ կարգապահական տույժ` նախազգուշացում է կիրառել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հանդեպ:
«Ինքը գիտի՝ ինչի համար»,-հավելել է Միրզոյանը:
Ալեն Սիմոնյանն այդ պահին տեղում չէր, թեև նիստերի դահլիճում էր:
Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում է ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը:
Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի է ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից: