Հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառը բեռնատարների համար դժվարանցանելի են, մնացածի համար՝ բաց:
Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։