23 հունվարի 2020 - 10:46 AMT
Երևանում 4-5 սմ ձյուն կտեղա. 8-10 աստիճանով կցրտի

Հունվարի 23-ի երեկոյան Սև ծովից մթնոլորտային ցուրտ ճակատ է ներթափանցում ՀՀ։ Արդյունքում ամսի 24-ի լույս 25-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, բայց հունվարի 28-ից նույնքանով կբարձրանա, ֆեյսբուքյան իր էջում ասել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հունվարի 23-ին Երևանում ուշ երեկոյան ձյուն կսկսվի, որը կշարունակվի ամբողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5 սմ։

Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ, Լոռիում և Տավուշում 1-2սմ»,- ասվում է գրառման մեջ։