23 հունվարի 2020 - 12:22 AMT
Չինաստանը մեկուսացնում է 7 մլն-ց քաղաքը. Հիվանդների թիվը գերազանցել է 600-ը

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 617-ի. դրա հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է: Նրանց մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր մահացու դեպքերը՝ 17, գրում է ՏԱՍՍ-ը:

7 միլիոնանոց Ուխանի բնակիչներին արգելվել է լքել քաղաքը: Իշխանությունները փակում են օդանավակայանը, կայարանները, կդադարեցվի նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է Deutsche Welle-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է Չինաստանի իշխանությունների այդ որոշումը:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին, հայտարարել էր, որ այս պահին ՀՀ-ում խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել, իսկ ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են: «Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել էև նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին: