23 հունվարի 2020 - 19:25 AMT
Կադրեր՝ ոստիկանապետի և զինյալի բանակցությունից

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում կրակոցներ արձակած տղամարդու հետ՝ հորդորելով նրան գնալ իր աշխատասենյակում զրուցելու:

Aurora News-ի հրապարակած տեսանյութում ոստիկանապետի և զինայլի զրույցից մի հատված է։

«Ձենդ հասել է ՀՀ ոստիկանության պետին, դրանից ավելի ինչ էլ անես, մինչև վարչապետից վերև, խնդիրներդ ոչ մեկ չի լուծի»,- ասում է Սարգսյանը:

Ոստիկանապետի պաշտոնակատարն առաջարկում է երկուսով գնալ իր սենյակ ու զրուցել: Դրանից հետո զինված անձը վայր է դրել զենքը, ինչից հետո ոստիկանապետը մոտեցել է վերջինիս, նրանք քայլել են շենքի մուտք մոտ, նստել բազմոցին ու զրուցել: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ծառայողական մեքենայով և նրա ուղեկցությամբ տեղափոխվել է բաժին:

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Զինյալի արձակած կրակոցից տուժողներ և վիրավորներ չկան շենքում: