24 հունվարի 2020 - 12:04 AMT
Շիրակում քրենթամշակույթ կրողների են բերման ենթարկել

Շիրակի մարզում օպերատիվ տեղեկատվության հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Անիի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Ըստ Ոստիկանության՝ անձնական խուզարկություններ են արվել, զննվել մեքենաները. արդյունքում hայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ, հոգեմետ դեղեր: Այդ ամենն առգրավվել է։

Հատուկ միջոցառման ընթացքում բավահայտվել է անձնական ունեցվածքի գողության դեպք, ոստիկանության Կումայրիի բաժնում էլ ապօրինի պահվող ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է եղել։

Հունվարի 21-ին ԱԺ-ն ամբողջության ընդունեց «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով քրպատասխանատվություն է սահմանվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ այն պահպանելու, քրենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար և մի շարք այլ դեպքերի համար: