24 հունվարի 2020 - 12:12 AMT
Երևանը նոր ոստիկանապետ ունի

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արմեն Գասպարյանը, PanARMENIAN.Net-ին ասացին կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` պաշտոնից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Մինչև նշանակումն Արմեն Գասպարյանը Տավուշի մարզային ոստիկանության վարչության պետն էր: