24 հունվարի 2020 - 18:20 AMT
Ցմահ դատապարտվածը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել պատժի հետագա կրումից ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Անկախ Հայաստանի պատմության մեջ Աշոտ Մանուկյանը, դրսևորած դրական վարքի հիմքով ազատ արձակված ընդամենը երկրորդ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալ է» ։

Աշոտ Մանուկյանը 1996-ին գնդակահարման էր դատապարտվել, իսկ այնուհետև` ցմահ ազատազրկման։