Հայաստանը մտադիր է հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալողների համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Տիեզերական գործունեության մասին» օրինագիծը:
Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության ոլորտը կարող է ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից դառնալ։
Հայաստանում այս ոլորտը կանոնակարգված չէ և օրենքը միտված է լրացնելու այդ բացը։
«Կանոնակարգում ենք ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Աշխատանքներ են տարվել ու տարվում, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան: Ամբողջ տեխնոլոգիական ուղղությանը կարող է լոկոմոտիվի պես իր հետևից տանել»,- ասել է նախարարը:
Աշխարհում տիեզերական ոլորտի տարեկան շրջանառությունն ու շուկայի չափը գնահատվում է մոտ 250 մլրդ դոլար։