25 հունվարի 2020 - 10:50 AMT
Հզոր երկրաշարժ Թուրքիայում․ Զոհեր ու վիրավորներ կան

Հունվարի 24-ին Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

20 մարդ զոհվել է, 1000-ից ավելի վիրավոր կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի` ժամը 17:55-ին):

Օջախի խորությունը եղել է 10 կմ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով։