25 հունվարի 2020 - 13:57 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 130 անգամ

Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարը մոտ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և իրականացնում մարտական հերթապահություն, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։