Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Ըստ Los Angeles Times-ի` բասկետբոլիստի զոհվելու մասին տեղեկությունը հաստատել են աղբյուրները։
Sikorsky S-76 ուղղաթիռում 5 մարդ էր գտնվում․ վթարից հետո դրանում հրդեհ է բռնկվել։
41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։