27 հունվարի 2020 - 13:01 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Ժնևում։

Հունվարի 29-ին և 30-ին Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությոնը։

Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է դեկտեմբերի 4-ին։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել 2020-ի հունվարին։