Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է կատարել իրանական Մահշահր քաղաքի օդանավակայանից և վայրէջք կատարել հենց քաղաքի փողոցում:
Դեպքի պահին ինքնաթիռում 135 ուղևոր է եղել, նախնական տեղեկություններով ոչ ոք չի տուժել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ «վայրէջք» կատարած մարդատար ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել, անցորդներն անմիջապես հավաքվել են ինքնաթիռի շուրջ:
Ուղևորները և օդնավանի անձնակազմը բարեհաջող լքել են ինքնաթիռը:
Ըստ նախնական ստուգումների՝ օդանավը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել, օդաչուները պարզապես ուշացրել են օդանավի գործարկումը և դուրս եկել թռիչքուղուց:
Ավելի վաղ իրանում խոշոր ավիավթար էր եղել, Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների կողմից պատահաբար խոցվել էր ուկրաինական Boeing 737-ը, մահացել էին օդանավի ամբողջ անձնակազմը և ուղևորները՝ 176 մարդ: