Հունվարի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների՝ դժվարանցանելի։
Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար:
Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։