28 հունվարի 2020 - 14:25 AMT
Տոնոյան․ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի ՀՀ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» զինպանթեոնում հայտարարել է, որ ՍՈւ 30-ների նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում։

«Մեր կարողությունները բավականին մեծացել են։ Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում խնդիրները կատարելու համար, ավելացված են տասնյակ տոկոսներով», - ասել է Տոնոյանը տեղեկացնում է Aysor.am-ը։

Նախարաը նշել է՝ 40%-ից ավելի զորամասերն անցել են սննդի ապահովման նոր ձևաչափի։ Նա հավելել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նոր ձևաչափի մինչև 100% ապահովվածություն լինի։

Ռուսական արտադրության ՍՈւ 30-ների առաջին խմբաքանակը Հայաստան է բերվել 2019-ի դեկտեմբերի վերջին։ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Սու-30 ՍՄ կործանիչները կստանա 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30 ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։