28 հունվարի 2020 - 14:21 AMT
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հանրապետական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» հոլդինգի համասեփականատեր Միհրան Հակոբյանը։

Ըստ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի` Մալյանը գտնվում է Ոստիկանության 6-րդ վարչությունում:

Ոստիկանությունը հատստատել է Մալյանին բերման ենթարկելու փաստը՝ նշելով, որ նա կասկածվում է զենք-զինամթերք ապօրինի պահելու կամ ունենալու մեջ։