28 հունվարի 2020 - 18:28 AMT
Disney-ը «Բեմբի» մուլտֆիլմի ռիմեյքը կնկարահանի

Disney-ը «Բեմբի» մուլտֆիլմի ռիմեյքը կնկարահանի ֆոտոռեալիստական համակարգչային անիմացիայի օգնությամբ, հայտնում է Deadline-ը։

Եղնիկի մասին պատմող դասական մուլտֆիլմն էկրան էր բարձրացել 1942-ին։

Նոր «Բեմբիի» սցենարիստներն են Ժենևա Ռոբերտսոն-Դվորետը, որն աշխատել է «Կապիտան Մարվել» ֆիլմի վրա, և Լինդսի Բիրը։ Մուլտֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ։ Պրոդյուսերն է լինելու Depth of Field ընկերոթյունը, որն այժմ նկարահանում է նաև «Պինոկկիոյի» ռիմեյքը, գրում է «Վեդոմոստին»

2019-ին Disney-ը թողարկեց «Առյուծ արքայի» ռիմեյքը, որն ավելի քան $1,6 մլրդ հավաքեց համաշխարհային վարձույթում և դարձավ ամենաշատ գումար հավաքածներից մեկը պատմության մեջ։ Ռուսաստանում «Առյուծ արքան» դարձավ տարվա ամենաշատ գումար հավաքած ֆիլմը՝ գրեթե 3 մլրդ ռուբլի հավաքելով։