8 փետրվարի 2020 - 14:33 AMT
Փաշինյանը Գերմանիայում կհանդիպի Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակում փետրվարի 13-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Այդ մասին ասվում է Գերմանիայի դաշնային կառավարության կայքում։

Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տնտեսական, արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցեր։

Փաշինյանը Գերմանիա կմեկնի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու, այն կկայանա փետրվարի 14-16-ը։

Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի առաջին հանդիպումը 2018-ի օգոստոսին էր, երբ Մերկելը պատմական այց կատարեց Հայաստան՝ դառնալով ՀՀ այցելած առաջին կանցլերը: