8 փետրվարի 2020 - 10:56 AMT
Մխիթարյանը «Ռոմայի» կազմում գոլ է խփել

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի A սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոմա»– «Բոլոնիա» հանդիպման ժամանակ։

Մխիթարյանը գոլը խփել է երկրորդ խաղակեսում՝ գլխով։ Չնայած դրան՝ «Ռոման» սեփական հարկի տակ պարտվել է 2:3 հաշվով։

Հենրիխ Մխիթարյանը հունվարի 5-ին կայացած «Ռոմա»–«Տորինո» խաղի ժամանակ ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել, դրանից հետո նա չէր մասնակցում «Ռոմայի» հանդիպումներին։