13 փետրվարի 2020 - 11:47 AMT
Անակնկալներ Beeline-ից՝ սիրո տոնի առթիվ

Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ վճարելով 500 դրամ։

Ինտերնետ փաթեթը 2 ԳԲ ինտերնետ է տրամադրում, որից 1 ԳԲ-ը՝ ակտիվացնող համարին, իսկ մյուս կեսը բաժանորդը կարող է փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։

Beeline-ը սիրո տոնին ընդառաջ ևս մեկ անակնկալ է պատրաստել։ Փետրվարի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչև 40% զեղչով։

«Մոտենում է տարվա ամենառոմանտիկ և գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելն էլ ավելի հարմար և հաճելի լինի։ Իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ և ցանկալի նվեր», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչև փետրվարի 23-ը՝ հավաքելով *1414#USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի է փոխանցել՝ հավաքելով *2020* նվեր ստացողի հեռախոսահամրը# հրահանգի միջոցով: