13 փետրվարի 2020 - 15:04 AMT
Xiaomi-ն ներկայացրել է Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնների նոր մոդելները

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 10 շարքի սմարթֆոնների նորագույն մոդելները: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սարքերի շնորհանդեսը կայացել է առցանց՝ Weibo-ում Xiaomi-ի էջում:

Ընկերությունը 2 սմարթֆոն է թողարկել՝ Mi 10 և Mi 10 Pro, որոնք ունեն 6,67 դյույմանոց Super AMOLED էկրան, 2340 × 1080 պիքսել թողունակություն և 90 Հց թարմացումների հաճախականություն, գրում է Lenta.ru-ն:

Էկրանի վերին ձախ անկյունում 20 Մպ տեսախցիկի համար նախատեսված տեղ կա: Սարքերը հիմնված են Snapdragon 865-ի վրա, ունեն 8/12 գիգաբայթ օպերատիվ և 128/256 գբ ներկառուցված հիշողություն: Mi 10 շարքի մոդելներն աշխատում են 5G ցանցում և ունեն LPDDR5 նոր ձևաչափի օպերատիվ հիշողություն:

Mi 10 մոդելի տեսախցիկն ունի 108 Մպ հիմնական մոդուլ, 13 Մպ-անոց լայնանկյուն և 2 լրացուցիչ սենսոր՝ յուրաքանչյուրը 2 Մպ թողունակությամբ: Mi 10 Pro-ն 108 Մպ հիմնական մոդուլ ունի, 20 ՄՊ լայնանկյուն օբյեկտիվ և 12 և 8 Մպ թողունակությամբ 2 օբյեկտիվ ՝ 50Х թվային զումով:

Սարքերը նաև տարբերվում են մարտկոցների ծավալներով: Բազային մոդելն ունի 4780 միլիամպեր/ժամ մարտկոց, 30 Վատտ արագ լիցքավորմամբ, Mi 10 Pro-ի մարտկոցը 4500 միլիամպեր/ժամ է, 50 Վտ հզորության արագ լիցքավորմամբ:

Առաջատար մոդելներն ունեն երկու ստերեոդինամիկ՝ Hi-Res Audio, NFC, USB-C, Bluetooth 5.0-ով: Մատնահետքերի սքանավորման սենսորը ներկառուցված է էկրանի մեջ: