18 փետրվարի 2020 - 10:59 AMT
Մելիք-Բաղդասարովը՝ Վենեսուելայում ՌԴ դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Մելիք-Բաղդասարովին Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

«Նշանակել Սերգեյ Մելիք-Բաղդասարովին ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում»,-ասվում է դրանում:

Մինչև այս Մելիք-Բաղդասարովը Ռուսաստանի ԱԳՆ Լատինամերիկյան դեպարտամենտի փոխտնօրենն էր:

Սերգեյ Մելիք-Բաղդասարովը ծնվել է 1968-ին, 1994-ին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: