Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսն Instagram-ի իր էջում հայտնել է կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող Bezos Earth Fund-ի ստեղծման մասին:
Այդ նպատակի համար նա խոստացել է հատկացնել $10 մլրդ և նշել, որ կլիմայի փոփոխությունը Երկիր մոլորակին ամենամեծ սպառնալիքն է:
«Ես հատկացնում են $10 մլրդ սկզբի համար և ամռանը կսկսեմ դրամաշնորհներ տրամադրել: Մոլորակն այն է, ինչ մեզ միավորում է, եկեք պաշտպանենք այն»,- նշել է Բեզոսը:
Նշվում է, որ ֆոնդի դրամաշնորհները կուղղվեն կլիմայի փոփոխությունների դեմ նոր մեթոդների որոնմանը և կտրամադրվեն ակտիվիստներին, գիտնականներին ու ոչ կառավարական կազմակերպություններին:
Փետրվարի 18-ին Forbes ամսագիրը Բեզոսի կարողությունը գնահատել էր $130 մլրդ: Amazon-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջինն է: