Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ՌԴ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Արգելքը փետրվարի 20-ից կսկսի գործել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ երկիր գործնական կամ մասնավոր այց կատարողների համար:
Որոշումն ընդունվել է «բնակչության առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսի չտարածման նպատակով»:
Ռուսաստանը որոշել է նաև փետրվարի 19-ից ժամանակավորապես կասեցնել չինացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը:
Չինաստանի ազգային առողջապահական հանձնաժողովի տվյալով՝ երկրում գրանցել է կորոնավիրուսի 74,185 դեպք: ԱՀԿ տվյալով՝ փետրվարի 18-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակված 804 մարդ կա, ընդհանուր առմամբ, մահացածների թիվը հասել է 2010-ի: