19 փետրվարի 2020 - 13:41 AMT
Վարչապետը նախագահին առաջարկել է ԶՈւ 2 պաշտոնյայի ազատել աշխատանքից

Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյայի ազատելու առաջարկ է ստացել վարչապետից:

Մասնավորապես, առաջարկվել է աշխատանքից ազատել Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին:

Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել վարչապետի առաջարկությունը:

Փետրվարի 18-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ԱԺ-ում բանակի վերջին դեպքերի վերաբերյալ փակ քննարկումից հետո հայտարարել էր, որ հնարավոր են պաշտոնանկություններ: Տարեսկզբից ԶՈւ-ում, տարբեր՝ այդ թվում՝ չպարզված հանգամանքներում, 13 զոհ է գրանցվել: