Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա կարգելվի, հայտարարել է այդ երկրի նախագահ Էմանուեալ Մակրոնը՝ կոշտ հայտարարությամբ հանդես գալով իսլամի ծայրահեղական դրսևորումների հարցով։
Ըստ նրա՝ ծայրահեղական իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային են Ֆրանսիայում, գրում է Ermenihaber-ը:
Մակրոնը, նմանատիպ երևույթների դեմ գործնական քայլերի մասին խոսելիս ասել է, որ նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում Ռամազան տոնի ժամանակ։
Ռամազանը մահմեդականների լուսնային օրացույցի 9-րդ ամիսն է: Այն համարվում է սուրբ ամիս՝ հոգևոր մաքրության և ամենախիստ պահքի ժամանակը:
Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նաև, որ իրեն անհանգստացնում են տեղի դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու պետությունը դրանք չի վերահսկում:
Մակրոնի խոսքով՝ իրենք անցնում են «Օտար լեզուների միջազգային ուսուցում» համակարգին, ինչը ենթադրում է, որ ուսուցիչները պետք է խոսեն ֆրանսերեն, ենթարկվեն երկրի օրենքներին, իսկ ուսումնական ծրագրերը պետությունը պետք է վերահսկի: Մակրոնը նշել է, որ այս հարցում արդեն համաձայնության են եկել 8 երկրի հետ, սակայն Թուրքիայի հետ ամիսներ տևող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել:
«Ամբողջ Ֆրանսիայում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել.- «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք»:
Ֆրանսիայում «մայրենի լեզվի ու մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակում 80,000 աշակերտ օտար լեզու է ուսուցանում:
z:Photoarchiveevents20181_January23emmanuel-macron2.jpg